OGAE POLL 2017 – ARMENIAN VOTING RESULTS!

By

Արդեն 11-րդ տարին անընդմեջ OGAE International-ը կազմակերպում է նախաեվրատեսիլյան քվեարկություն, որին այս տարի մասնակցում են OGAE-ի 43 ակումբներ, և արդեն 5-րդ տարին անընդմեջ քվեարկության մաս է կազմում նաև OGAE Հայաստանը: Արդյունքները շնորհվում են ընդունված կարգի համաձայն. յուրաքանչյուր OGAE խումբ ներկայացնում է իր լավագույն տասնյակը՝ շնորհելով 1-8, 10, 12 միավորներ:

Այս տարի հայաստանյան քվեարկությանը մասնակցել են OGAE Armenia-ի 23 անդամներ: Հայ երկրպագուների կողմից ամենաշատը սիրվել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալմայի «Requiem»-ը որն է ստացել է առավելագույն՝ 12 միավոր։

Ալմային հաջորդում են Բելգիայի ներկայացուցիչ Բլանշը՝ «City Lights» և Շվեդիայի ներկայացուցիչ Ռոբին Բենգթսոնը իր ժամանակակից ռիթմերով «I Can’t Go On» երգով համապատասխանաբար ստանալով 10 և 8 միավորներ։ OGAE Armenia-ի լավագույն տասնյակը համապատասխան միավորներով ունի հետևյալ տեսքը.

Մինչ այս պահը քվեարկել են OGAE 11 այլ ակումբներ, որոնց տված միավորների հիման վրա կարծես թե արդեն ձևավորվել են առաջատարները, ընդ որում OGAE Հայասատնի լավագույն քառյակը համըկնում է ընդհանուր քվեարկության արդյուքնում ձևավորված քառյակին, սակայն այլ հերթականությամբ: Այս պահի դրությամբ ընդհանուր արդյունքները կարող եք դիտել հետյալ հղումով։

Հայաստանը մինչ այս պահը ստացել է 5 միավոր և գտնվում է 21-րդ հորիզոնականում: Հատկանշական է, որ մենք մեր միավորները ստացել ենք այն երկրների OGAE-ներից, որոնք այս տարի չեն մասնակցում մրցույթին. 1 միավոր OGAE Լյուքսեմբուրգից և 4 միավոր OGAE Սլովակիայից:

Ստորև ներկայացնում ենք OGAE Հայաստանի անդամների քվեարոկթյան ամբողջական արդյունքները ըստ ամեն քվեարկողի շնորհված միավորների(ամեն քվեարկող շնորհում է 1-8,10,12 իր նախընտրելի 10 երգերին)։


Նորվեգիան և Վրաստանը հավաքել են հավասար 43-ական միավորներ, բայց քանի որ Նորվեգիայի օգտին ամենաբարձր միավորը եղել է 10 իսկ Վրաստանինը՝ 8, ապա, երգի մրցույթի կանոնների սկզբունքներին համապատասխան Նորվեգիան առավելոթյուն է ստացել Վրաստանի նկատմամբ ստանալով 2 միավոր։

Հիշեցնենք, որ OGAE քվեարկության արդյուքնները ոչ միշտ են համըկնում մրցույթի վերջնական արդյունքներին և իրական պատկերը կարող է ամբողջովին այլ լինել: OGAE քվեարկությունը կամփոփվի ապրիլի 30-ին:

Եվրատեսիլ երգի մրցույթի այս տարվա բոլոր երգերը կարող եք լսել Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան ալիքում՝

 

Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News, OGAE|17.04.2017 3:46 pm


canlı bahisbahis siteleri