ՕԵՄ 2017-ում Հայաստանը կներկայացնի․․․

By

20 օր շարունակ ՕԳԱԵ Հայաստանի անդամները և հանրությունը ընտրում էին ՕԳԱԵ Երգի Մրցույթ 2017-ի հայաստանյան մասնակցին։ Ինչպես արդեն գիտեք նախապես ՕԳԱԵ Հայաստանի պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրվել էին 10 թեկնածու ստեղծագորչծություններ որոնք էլ հանձնվել էին հանրության և ՕԳԱԵ անդամների դատին։ Քվեարկությունը 50/50 սկզբունքով էր, այն է ձայների 50 տոկոսը կազմվելու էր ՕԳԱԵ Հայաստանի անդամների, իսկ մյուս 50%-ը հանրության քվեարկությամբ։ Եվ ահա ձեզ ենք ներկայացնում Հանրության քվեարկության արդյունքները՝

Այսպիսով հանրության քվեարկոթւյան արդյունքում, որին մասնակցել է 21 հոգի, առավելագույն միավոր ստացել է Իվետա Մուկուչյանի “ԱմենաԱմենա” ստեղծագործությունը հավաքելով 186 միավոր և արդյունքում ունելաով  12 միավոր։ Երկրորդ տեղում է Սիրուշոյի և Սեբուի “Վույ Աման” ամառային հիթը։

Այժմ տեսնենք թե ինչպես են քվեարկել ՕԳԱԵ անդամները․

ՕԳԱԵ Հայաստանի քվեարկությամբ, որին մասնակցել են 23 անդամներ, առավելագույն՝ 188 միավորներով առաջին տեղում է հայտնվել “Վույ Աման” ստեղծագործությունը, իսկ երկրորդ տեղում՝ “ԱմենաԱմենա” կատարումը։

Եկեք այժմ տեսնենք ամբողջական արդյունքները․․․

Ինչպես տեսնում ենք հանրագումարային արդյունքներով երկու կատարումներ հավաքել են հավասար միավորներ։ Այս դժվարին իրավիճակում մենք փորձել ենք գտնել ամենաարդար լուծումը որն է՝ հաշվել յուրաքանչյուր երգի ստացված միավորների միջինը երկու քվերակությունների համար և գումարել իրար։ Միջին միավորը հաշվվում է ստացված միավորները բաժանելով քվեարկության մասնակիցների թվի վրա։ Հիշեցնենք որ Հանրային քվեարկությանը մասնակցել են 21, իսկ ՕԳԱԵ Հայաստանի քվեարկությանը՝ 23 հոգի։

Հանրային քվեարկության դեպքում կունենանք՝

ՕԳԱԵ քվեարկության դեպքում՝

Արդյունքում եթե գումարենք ստացված միավորները կունենանք հետևյալ պատկերը

Որից էլ պարզ է դառնում որ ՕԳԱԵ Երգի Մրցույթ 2017-ում Հայաստանը կներկայացնի Սիրուշոյի և Սեբուի “Վույ Աման” ստեղծագործությունը։

Շնորհակալություն ենք հայտնում բոլորին ովքեր մասնակցեցին ՕԵՄ 2017-ի մեր մասնակցի ընտրությանը։ Հուսանք այս տարին հաջողակ կլինի և մյուս տարի ՕԵՄ 2018-ը կկազմակերպենք մենք, բոլորով միասին։
Հ․Գ․ Շատ շուտով կմեկնարկի ՕԳԱԵ Վիդեո Մրցույթ 2017-ի Հայաստանյան տեսահոլովակի ընտրությունը, սակայն, դեռ որոշված չէ ընտրման ձևաչափը, այնպես որ հետևեք մեր պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան էջի նորություններին։

 

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
National, News, OGAE|20.07.2017 1:45 pm