ՕԳԱԵ Վիդեո Մրցույթ 2017-ի հայաստանյան մասնակիցը և մրցույթում մեր մասնակցության համառոտ պատմությունը

By

Ինչպես գիտենք Եվրատեսիլի երկրպագուների պաշտոնական ակումբը՝ ՕԳԱԵ-ն (ֆրանս․ OGAE – Organisation Générale des Amateurs de l’Eurovision) փորձում է եվրատեսիլյան տրամադրությունը պահպանել ողջ տարին: Այդ իսկ պատճառով վերջինիս կողմից կազմակերպվում են ամենամյա տարատեսակ մրցույթներ, որոնք նպատակ ունեն եվրատեսիլի ամենապասիվ շրջանում ևս մեկ անգամ համախմբելու մրցույթի երկրպագուներին, ինչպես նաև մասնակից երկրների արտիստներին և նրանց աշխատանքները համայն եվրոպայով տարածելուն:

ՕԳԱԵ Հայաստանը լինելով համաշխարհային ՕԳԱԵ ընտանիքի մի մասը անմասն չի մնում վերջինիս կողմից կազմակեպվող մրցույթներին:
Արդեն ձեզ տեղեկացրել ենք «ՕԳԱԵ Երգի Մրցույթ 2017»-ի, ինչպես նաև մեր՝ արդեն ընտրված մասնակցի մասին:

Եվ արդեն ժամանակն էր ընտրելու Հայաստանը ներկայացնող տեսահոլովակը, այս անգամ ՕԳԱԵ Վիդեո մրցույթի (OGAE Video Contest) համար:
ՕԳԱԵ Վիդեո Մրցույթը կամ ՕՎՄ-ը համաեվրոպական մրցույթ է, շատ նման ՕԵՄ-ին, սակայն, այստեղ առավել գնահատվում է տեսահոլովակը, իսկ երգը երկորրդական է: Կանոններն էլ փոքր-ինչ տարբեր են․ ՕԵՄ-ում երգը պարտադիր պետք է լիներ մասնակից երկրի պաշտոնական լեզուներից որևէ մեկով, իսկ ՕՎՄ-ում նման սահմանափակում դրված չէ։

Այս տարի ՕԳԱԵ Հայաստանը որոշեց, որ այս տարվա հայաստանյան մասնակցին ընտրությունը կայացնելու են հենց ՕԳԱԵ Հայաստանի անդամները՝ ներքին քվեարկությամբ: Նախապես ընտրված եվրատեսիլագետ պրոֆեսիոնալ ժյուրին առաջադրեց 12 տեսահոլովակեր, որից հետո էլ ՕԳԱԵ անդամները կատարեցին իրենց ընտրությունը: Հաղթողի անունը հրապարակվեց օրեր առաջ՝ մեր ֆեսյբուքյան պաշտոնական էջում, ըստ որի հաղթողն էր Իվետա Մուկուչյանի«ԱմենաAmena» տեսահոլովակը։ Ընդ որում «ԱմենաAmena»-ն առաջադրված էր նաև ՕԵՄ 2017-ի հայաստանյան երգի ընտրությանը և բավականին թեժ պայքարում զիջել էր Սիրուշոյի ու Սեբուի «Վույ Աման» սետղծագործությանը, սակայն, այս անգամ ստանալով ձայների բացահայտ մեծամասնությունը իրավունք ստացավ ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլայն երկրպագուների կազմակերպվող տեսահոլովակների ամենամյա մրցույթում:

Հաջողություն մաղթելով մեր պատվիրակին փորձենք մի փոքր վերհիշել մրցույթում Հայաստանի մասնակցության պատմությունը: Հավելենք, որ Հայաստանի առաջին մասնակցությունը մրցույթին բավականին առեղծվածային է, սակայն, դրան կանդրադառնաանք վերջում:

 

2016

2016թ.-ին մրցույթին մասնակցեցին ռեկորդային թվով 40 երկիր և այն կազմակերպվում էր Գերմանական ԵՎրատեսիլյան երկու խոշորագույն ակումբներից մեկի EC Germany-ի կողից: Հարկ է նշել որ կատարվել էր հսկայական աշխատանք, և գերմանացի մեր գործընկերները չէին զլացել ստեղծելու վեբ-կայք որտեղ հավաքագրել էին նախկին տարիների բոլոր մրցույթների մասնակիցների մասին տեղեկատվություն և ադրյունքներ։ Մրցույթը խոստանում էր թեժ լինել, ուստի, մեր պատվիրակին ընտրելու գործում ՕԳԱԵ Հայաստանի անդամներին օգնության հասավ նաև հանրությունը: Ընտրվեց ԴԵՏՔ խմբի «Շուշի» տեսահոլովակը:

Ինչպես և սպասվում էր, մրցակցությունը բավականին թեժ էր: Մեր պատանի ներկայացուցիչները զբաղեցրեցին 28-րդ հորիզոնականը` 92 միավորով: Այս անգամ հաղթողն ակնհայտ էր՝ Coldplay «Hymn for the weekend», 673 միավոր, Միացյալ Թագավորություն: Այդ հաղթանակի շնորհիվ էլ ՕՎՄ 2017-ը կազմակերպում է հենց ՕԳԱԵ Միացյալ Թագավորությունը։  ՕՎՄ 2016-ի արդյունքների ամփոփումը կարող եք դիտել ստորև բերված տեսանյությում։

 

2015

Ինչպես գիտենք 2015-ը խորհրդանշական տարի էր հայերիս համար: Տարվա խորհուրդից ետ չմնաց նաև ՕԳԱԵ Հայաստանը, մրցույթին ներկայացնելով Սիրուշոյի «Where were you» տեսահոլովակը:

Հաշվի առնելով մեծ սերը, որ եվրատեսիլյան երկրպագուները տածում են Սիրուշոյի հանդեպ, ինչպես նաև գեղեցիկ և ազդեցիկ տեսահոլովակը, այդ տարի Հայաստանը հայտնվեց 5-րդ հորիզոնականում՝ այն կիսելով Հունաստանի և Լեհաստանի հետ: Իսկ հաղթողը Oonagh-ն էր՝ Գերմանիայից, «Gaa» տեսահոլովակով: ՕՎՄ 2015 վերջնական արդյունքները տեսանյութում՝

 

2014

2014-ը Հայաստանի ամենահաջողակ մասնակցություններից մեկն էր: Տեսահոլովակի ընտրությունը կրկին իրականացվեց ներքին ՕԳԱԵ քվեարկությամբ։ Այդ տարվա մեր մասնակցի՝ Քրիստինե Պեպելյանի «Իմ ընկեր» երգի հիման վրա նկարահանված հուզիչ տեսահոլովակը, փաստորեն հուզեց նաև քմահաճ Եվրատեսելի երկրպագուներին ամբողջ աշխարհում, Հայաստանին բերելով 5-րդ հորիզոնականը:

Այս անգամ հաղթանակը Ֆրանսիայինն էր Indila«Tourner dans la vide» տեսահոլովակի շնորհիվ: Արդյունքների ամփոփումը սոտրև՝

 

 

2013

Որպես այդպիսին ՕԳԱԵ Հայաստանը առաջին անգամ որոշեց մասնակցել ՕԳԱԵ Վիդեո մրցույթին 2013 թ.-ին: Մեր այդ տարվա պատվիրակը՝ Լիլիթ Հովհաննիսյանը «Թե աղջիկ լինեիր» տեսահոլովակով ընտրվեց ներքին ընտրությամբ:

 

Մասնակից 18 երկրներից մեր ներկայացարած տեսահոլովակը զբաղեցրեց 11-րդ հորիզոնականը, հավաքելով 41 միավոր: Այդ տարվա հաղթող դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող, Բելգիան ներկայացրած Stromae«Papaoutai» տեսահոլովակով: Ամբողջական արդյունքները ստորև բերված տեսանյութում՝

 

 

Ինչպես և խոստանցել էինք, խոսենք մեր «ամենաառաջին» մասնակցության մասին, որն էլ թվագրվում է 2003 թվականին:
Ինչպես գիտենք Հայաստանը համաեվրոպական եվրատեսիլյան ընտանիքին միացել է 2006-ից միայն, նույն թվականին հիմնադրվել էր նաև ՕԳԱԵ Հայաստանը: Ուստի 2003-ին ՕՎՄ Հայաստանյան թեկնածու առաջադրվել պարզապես չէր կարող: Բայց փաստն այն է, որ մենք ունեցել ենք ներկայացուցիչ հենց 1-ին ՕԳԱԵ Վիդեո Մրցույթում, որը կազմակերպվել է ՕԳԱԵ Թուրքիայի կողմից: Հայաստանի մասնակցի անունը Սոնա Ավագյան, տեսահոլովակը՝ «Անուշ Ջուրը Հայոց»: Հայ հանդիսատեսը ծանոթ չի այս տեսահոլովակին, սակայն, եվրոպացի գնահատողները վերջինիս տվել են 59 միավոր, ինչի արդյունքում էլ տեսահոլովակը մրցութային սանդղակում եզրափակել է լավագույն տասնյակը:

Դե ինչ, արդեն ունենք ՕՎՄ 2017-ի մեր հայ մասնակցին, մեզ մնում է միայն սպասել ՕՎՄ քվեարկությանը և դրա արդյունքներին։

Հեղինակ՝ Բագրատ Թովմասյան

Խմբագիր՝ Խաչատուր Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
National, News, OGAE, Video|17.08.2017 2:31 pm