ՍԵՎակ Խանաղյան` Հայաստանի պատվիրակը Եվրատեսիլ 2018-ում

By

3 ուղիղ եթերներ, 20 մասնակիցներ և 1 հաղթող։ Ավարտին մոտեցավ «Դեպի Եվրատեսիլ»-ը, որը անկասկած, վերջին շրջանում ամենաքննարկված և սպասված երաժշտական նախագիծն էր Հայաստանում։ Մրցույթում բացահայտ հաղթանակ տարավ ուկրաինական “X Factor” նախագծի 7-րդ եթերաշրջանի հաղթող, Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ամենից շատ համերգներով հանդես եկած  Սևակ Խանաղյանը։ Սևակը առաջին մասնակիցն է, ով Եվրատեսիլ միջազգային մրցույթին կներկայանա ամբողջությամբ հայալեզու երգով։ Երգը կոչվում է «Քամի», որի երաժշտության հեղինակը հենց երգիչն է, իսկ բառերը գրել են Աննա Դանիելյանը և Վիկտորյա Մալոյանը։

Ինտրիգային քվեարկություն

Քվեարկության ամենագլխավոր ինտրիգներից մեկը, թերևս, Թամար Կապրելյանի եզրափակչում չհայտնվելն էր։ Երգչուհին մեկ ամիս շարունակ համարվում էր հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկը, մինչդեռ առաջին կիսաեզրափակչում նա զբաղեցրեց միայն 6-րդ հորիզոնականը` ստանալով 5-ական միավոր ժյուրիից և հեռուստադիտողից։ Այս կիսաեզրափակչում  ժյուրիի քվեարկությամբ 4–րդ հորիզոնականն են զբաղեցրել միանգամից երեք մասնակիցներ` Գևորգ Հարությունյանը, Ժաննա Դավթյանը և Թամար Կապրելիանը։

Նման պարագայում գործել են Եվրատեսիլյան կանոնները, որոնց համաձայն նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ում ժյուրիի անդամներն անհատապես ավելի բարձր միավորներ են շնորհել։ Տվյալ մասնակիցներից ոչ մեկը 12 միավոր չի ստացել ժյուրիի ոչ մի անդամից, արդյունքում Ժաննա Դավթյանը, ունենալով մեկ 10 միավոր, ընդհանուր ժյուրիի քվեարկությամբ ստացել է 7 միավոր։ Գևորգ Հարությունյանը, ունենալով 2 8 միավոր, համապատասխանաբար ժյուրիի ընդհանուր քվեարկությամբ ստացել է 6 միավոր, իսկ Թամար Կապրելիանի ամենաբարձր միավորը եղել է 7-ը, ուստի երգչուհին ժյուրիի քվեարկությամբ ստացել է 5 միավոր։ Նման պարագայում գործել են Եվրատեսիլյան կանոնները, որոնց համաձայն` նախապատվությունը տրվում է այն մասնակցին, ում ժյուրիի անդամներն անհատապես ավելի բարձր միավորներ են շնորհել։ Տվյալ մասնակիցներից ոչ մեկը 12 միավոր չի ստացել ժյուրիի ոչ մի անդամից, արդյունքում Ժաննա Դավթյանը, ունենալով մեկ 10 միավոր, ընդհանուր ժյուրիի քվեարկությամբ ստացել է 7 միավոր։ Գևորգ Հարությունյանը, ունենալով 2 8 միավոր, համապատասխանաբար ստացել է 6 միավոր, իսկ Թամար Կապրելիանի ամենաբարձր միավորը եղել է 7-ը, ուստի երգչուհին ժյուրիի քվեարկությամբ ստացել է 5 միավոր։

Քվեարկության արդյունքները գոհացնող չէին նաև հայաստանյան նախընտրական փուլում և առհասարակ ողջ Եվրատեսիլում իրենց հաղթանակի վրա վստահ երկու մասնակիցների համար` Մհեր Արմենիայի և Կամիլ Շոուի։ Եզրափակչում միջազգային ժյուրիի կողմից նրանք ստացան ամենից ցածր միավորները` համապատասխանաբար 1 և 2 միավոր։ Մինչդեռ հայաստանյան հեռուստադիտողը իր «Վաստակավոր արտիստին» շնորհեց 6 միավոր, իսկ Կամիլին` 10։

Քվեարկության արդյունքներին ավելի մանրամասն կարող եք  ծանոթանալ ստորև։

Առաջին կիսաեզրափակիչ 

Առաջին կիսաեզրափակչում քվեարկել են ժյուրիի 6 անդամներ։ Եվրատեսիլյան շրջանում պահանջված շվեդ բեմադրող ռեժիսոր և պարուսույց Սաշա Ժան Բապտիստը, ով նաև եղել է Իվետա Մուկուչյանի և Արծվիկի ելույթների բեմադրիչը, 10 տարի Էստոնիայի եվրատեսիլյան պատվիրակության նախկին նախագահ, հեռուստա– և կինոռեժիսոր Մարկ Նորմետը, Լատվիայի եվրատեսիլյան պատվիրակության նախագահ Զիտա Կամինսկան, Իսրայելի եվրատեսիլյան պատվիրակության անդամ, հեռուստառեժիսոր Թալի Էշկոլին, Կիպրոսի և Լեհաստանի եվրատեսիլյան պատվիրակությունների նախագահները` Էվի Պապամայքլը և Մաթեուս Գրզեսինսկի։ 

Երկրորդ կիսաեզրափակիչ 

Այս կիսաեզրափակչում քվեարկել են կրկին ժյուրիի 6 անդամներ։ Մալթացի բեմադրող ռեժիսոր Գորդոն Բոնելլոն, ով բեմադրել է նաև 2014, 2015 և 2017 թվականների Մանկական Եվրատեսիլը, Դանիայի, Իսլանդիայի, Չեխիայի, Բելառուսի և Վրաստանի եվրատեսիլյան պատվիրակությունների նախագահներ` Դանիա Մոլի Փլենքը, Ֆելիքս Բերգսոնը, Յան Բորսը, Օլգա Սալամախան, Նաթիա Մշվենիերադզեն։


Եզրափակիչ

Եզրափակչում միջազգային ժյուրիի անդամներն են եղել իտալացի Նիկոլա Կալյորեն, ով Եվրոպական հեռարձակողների միության Եվրատեսիլյան հանձնաժողովի անդամ է և Իտալիայի եվրատեսիլյան պատվիրակության նախագահը, բելառուս Օլգա Սալամախան, շվեդ Սաշա Ժան Բապտիստը, վրացի Նաթիա Մշվենիերադզե, մալթացի Գորդոն Բոնելլոն, էստոնացի Մարտ Նորմետը, ռումինացի երգիչ, երգահան Օվին, ով երգչուհի Պաուլա Սելինգի հետ 2010-ին և 2014-ին ներկայացրել է Ռումինիան Եվրատեսիլ երգի մրցույթում, Ֆրանսիայի եվրատեսիլյան պատվիրակության նախագահ Էդուարդո Գրացին և Եվրատեսիլ երգի մրցույթի պրոդյուսեր, Շվեդիայի եվրատեսիլյան պատվիարկության նախագահ Քրիսթեր Բյորկմանը, ով նաև 1992 թվականին ներկայացրել է Շվեդիան Եվրատեսիլ երգի մրցույթում։

Հիշարժան պահեր և հյուրեր


Նախընտրական փուլը լի էր նաև մի շարք հիշարժան պահերով։ Մրցույթի ողջ ընթացքում ուրախ տրամադրություն ապահովեցին Արուս Տիգրանյանի ռեպորտաժները և Կամիլի զվարճալի «սպասումները»  «Կանաչ սենյակում»։

Առաջին կիսաեզրափակչի հատուկ հյուրն էր Հայաստանը Մանկական Եվրատեսիլ 2017-ում ներկայացրած Միշան, իսկ Երկրորդ կիսաեզրափակչինը` «Դեպի Եվրատեսիլի» առաջին եթերաշրջանից հայտնի դարձած Սյուզաննա Մելքոնյանը։

Եզրափակչի բացումը ապահովեցին «Ձայնի պահպանման» վոկալ–երգչախմբային մասնագիտական դպրոցի սաները, ովքեր կատարեցին նախորդ տարի Պորտուգալիան ներկայացրած Սալվադոր Սոբրալին հաղթական “Amar pelos dois” երգը։

Եզրափակչի հատուկ հյուրերն էին Եվրատեսիլ 2017-ի Հայաստանի ներկայացուցիչ Արծվիկը և եվրատեսիլյան ամենահեղինակավոր wiwibloggs–ի հիմնադիր բրիտանացի բլոգգեր Ուիլիամ Լի Էդըմսը, ով ուղիղ եթերում համտեսեց Կամիլի հյուրասիրած ժենգյալով հացը։

Ամփոփելով «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլը մեզ մնում է միայն հաջողություն մաղթել Հայաստանի այս տարվա պատվիրակ Սևակ Խանաղյանին և հույս հայտնել, որ հայ հեռուստադիտողին գրաված կատարումը կգերի նաև եվրոպացի հեռուստադիտողների և միջազգային ժյուրիի անդամների սրտերը։

Հիշեցնենք, որ Սևակ Խանաղյանը ելույթ կունենա մայիսի 8-ին՝ Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակչում:

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, National, News|26.02.2018 3:22 am