putlockerworld.com

Մեկնարկում է ամենամյա ՕԳԱԵ քվեարկությունը. ծանոթացեք ՕԳԱԵ Հայաստանի քվեարկության արդյունքներին

By

Այսօրվանից մեկնարկում է արդեն ավանդույթ դարձած ՕԳԱԵ ամենամյա քվեարկությունը։ Ինչպես ամեն տարի ՕԳԱԵ միջազգային ցանցի 44 ակումբներ քվեարկում են իրենց նախընտրած 10 երգերի օգտին եվրատեսիլյան քվեարկության ձևաչափով։ Քվեարկության արդյունքների հրապարակումը մեկնարկում է այսօր` մարտի 29-ին։

Այս տարի առաջինը իր արդյունքները հրապարակում է  ՕԳԱԵ Հայաստանը։ Մեր ակումբի անդամներից 34-ը կազմել են իրենց անհատական լավագույն տասնյակը Եվրատեսիլ 2019-ի բոլոր երգերից` չներառելով միայն Հայաստանը։ Նույն ձևաչափով գործելու են նաև մյուս ակումբները։

Համադրելով անդամների անհատական քվերակության արդյունքները` ստացվել է հետևյալ պատկերը.

1 միավոր ստանում է Բելգիան

Բելգիան այս տարի ներկայացնելու  Էլիոտը` “Wake Up” (Արթնացիր) երգով.

2 միավոր ստանում է Ֆրանսիան

Ֆրանսիայի ներկայացուցիչը Բիլալ Հասանին է, ով կներկայանա “Roi” (Թագավոր) երգով.

3 միավոր ստանում է Մալթան

Մալթայից Եվրատեսիլ երգի մրցույթ է մեկնում Միկելան, իսկ երգը կոչվում է “Chameleon” (Քամելեոն) է.

4 միավոր ստանում է Շվեդիան

Շվեդիայի ազգային նախընտրական փուլի հաղթողը այս տարի Յոհն Լունդվիկն էր։ Նա հնարավորություն ստացավ ներկայացնել իր “Too Late For Love” (Չափազանց ուշ է սիրո համար) նաև Եվրատեսիլում։

5 միավոր ստանում է Հունաստանը

Հունաստանի ներկայացուցիչը Կատերինա Դուսկան է։ Երգչուհին մրցելու է “Better Love” (Ավելի լավ սեր) երգով.

6 միավոր ստանում է Ռուսաստանը

Ռուսաստանը Եվրատեսիլ 2019-ում կներկայացնի կրկին Սերգեյ Լազարևը։ Այս անգամ նա ներկայանում է “Scream” (Գոռում են) երգով.

7 միավոր ստանում է Կիպրոսը

Կիպրոսը հաղթանակի համար այս տարի կպայքարի “Replay” (Կրկնել) երգով, իսկ  պատվիրակը Տամտան է.

Մեր լավագույն եռյակն ունի հետևյալ տեսքը.

8 միավորին արժանանում է Շվեյցարիան

Լուկա Հեննիի “She Got Me” (Նա ստիպեց ինձ) երգի շնորհիվ, Շվեյցարիան այս տարի հաղթանակի մեծ շանսեր ունի.

10 միավորը գնում է  Իտալիային

Իտալական ամենամյա Սան Ռեմո երգի մրցույթում այս տարի հաղթող ճանաչվեց Մահմուդը` “Soldi” (Փող) երգով, և որպես մրցանակ հնարավորություն ստացավ ներկայացնելու իր երկիրը համաեվրոպական մրցույթում.

իսկ առավելագույն 12 միավորը ՕԳԱԵ Հայաստանը շնորհում է Նիդերլանդներին. 

Դանքըն Լոուրընսը Եվրատեսիլ 2019-ի հաղթողի հիմնական հավակնորդն է։ Նրա երգը կոչվում է “Arcade” (Սյունաշար).

 

երկրների ստացած միավորներին և ՕԳԱԵ Հայաստանի քվեարկության ամբողջական պատկերին կարող եք ծանոթանալ ստորև.

ՕԳԱԵ քվեարկության հաղթողը պարզ կդառնա մայիսի 1-ին, իսկ մինչ այդ բոլոր ակումբները կներկայացնեն իրենց լավագույն տասնյակները։ Հիշեցնենք, որ ՕԳԱԵ քվերակություն 2018-ի արդյունքում հաղթել էր Իսրայելը ներկայացնող Նետտան, ով նախորդ տարի հաղթեց նաև Եվրատեսիլ երգի մրցույթը։ Երկրորդ հորիզոնականում Ֆրանսիան ներկայացնող Madame Monsieur դուետն էր, երրորդում` Ֆինլանդիան ներկայացնող Սաարա Աալտոն։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE|29.03.2019 2:08 pm