putlockerworld.com

Հայտնի է Եվրատեսիլ 2018-ի հայաստանյան ժյուրիի կազմը

By

Հաշված օրեր են մնացել Եվրատեսիլ 2018-ի մեկնարկին։ Մինչ Լիսաբոնում արդեն սկսվել են մասնակիցների առաջին փորձերը, Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական կայքը այսօր հրապարակել է մասնակից երկրների ժյուրիի կազմը։ Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս յուրաքանչյուր երկրի ժյուրիի կազմում լինելու են 5 անդամներ։

Հայաստանյան ժյուրիի կազմը

Պրոֆեսիոնալ փորձագետների մեր պատվիրակությունը նախագահում է երգիչ, դերասան Արամոն։ Մյուս անդամներն են երգչուհի, երգահան Ալլա Լևոնյանը, ոճաբան Արմեն Գալյանը, երգչուհի, Եվրատեսիլ 2016-ին Իվետա Մուկուչյանի բեք–վոկալիստուհի Մաշա Մնջոյանը և «Վան» ռադիոկայանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը։

Այլ հայեր ժյուրիի կազմում

Ազգությամբ հայեր կան նաև այլ երկրների ժյուրիի կազմում։ Բելառուսի փորձագետների պատվիրակությունը գլխավորորում է Իսկուհի Աբալյանը։ Իսկուհին հայազգի երգչուհի է, ով Բելառուսում հայտնություն է ձեռք բերել 1990-ական թվականներին։ Վերջին շրջանում նա վերսկսել է իր ակտիվ գործունեությունը։ Երգչուհու տեսահոլովակներից վերջինը կարող եք դիտել ստորև.

Հայազգի ներկայացուցիչ կա նաև ուկրաինական ժյուրիի կազմում։ Խոսքը Արթուր Դանիելյանի մասին է։ Նա Ուկրաինայում հայտնի ձայնային ռեժիսոր և պրոդյուսեր, աուդիոմոնտաժոր և երգահան է։ Նրա համահեղինակած երգերից մեկը կարող եք լսել ստորև.

Անհրաժեշտ պայմաններ

Ժյուրիի կազմը հաստատվում է յուրաքանչյուր երկրի ազգային հեռարձակող հեռուստաընկերության կողմից։ Անդամները պետք է նախորդ երկու տարիներին ընդգրկված չլինեն ժյուրիի կազմում, կապ չունենան հեռարձակող ընկերություններից որևէ մեկի հետ, բարձր լինեն 16 տարեկանից, կապ ունենան երաժշտական ասպարեզի հետ, լինեն ներկայացնող երկրի քաղաքացի և որևէ կապ չունենան մասնակիցների կամ նրանց երգերի հետ` ապահովելու անաչառ քվեարկությունը։

Քվեարկության արդարությունն ապահովելու համար ժյուրիի յուրաքանչյուր անդամի քվեարկությունը հաստատվում է տվյալ երկրի նոտարական գրասենյակի կողմից։ Բացի այդ Եվրոպական հեռարձակողների միությունը իրավունք ունի անակնկալ այցերով անկախ դիտորդներ ուղարկել մասնակից երկրներ` հետևելու ժյուրիի անդամների քվեարկության գործընթացին։

Կրկին քվեարկության փոփոխություն

Ի դեպ, օրեր առաջ հայտնի դարձավ նաև, որ մրցույթի կազմակերպիչները ժյուրիի քվեարկության ձևաչափային փոքրիկ փոփոխություն են կատարել։ Նպատակը ընդհանուր պատկերի վրա մեկ ժյուրիի անդամի անձնական տեսակետի ներգործությունը նվազեցնելն է։ Արդյունքները հաշվելու համար գործելու է ցուցչային կշիռների մոդելը, որը պատկերված է ստորև.

Հիշեցնենք, որ ժյուրիի քվեարկությունը տեղի է ունենալու յուրաքանչյուր շոուից մեկ օր առաջ` մայիսի 7-ին, 9-ին և 11-ին։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|01.05.2018 1:33 am