Հայտնի են ԵՎրատեսիլ 2017-Ի հայաստանյան ժյուրիի անդամները եվ ոչ միայն․․.

By

Սկսած 2009թ-ից պրոֆեսիոնալ ժյուրին հավասար ազդեցություն ունի մրցույթի արդյուքնների վրա: Իսկ նախորդ տարվանից քվեարկության փոփոխված ձևաչափից հետո, երբ յուրաքանչյուր երկրի խոսնակ ներկայացնում է ազգային ժյուրիի արդյունքները իսկ երկրների հեռուստաքվեարկության արդյուքնները միաձուլվում են և ներկայացվում հաղորդավարների կողմից, ժյուրիի միավորները սկսեցին ավելի տեսանելի և ինչ-որ տեղ շոշափելի դառնալ:

Ժյուրիի գործառույթները

Յուրաքանչյուր երկրի ազգային հեռարձակող ամեն տարի ընտրում է երաժշտական ասպարեզի 5 ներկայացուցիչների, ովքեր ըստ կանոնի դատելու են երգչի ձայնային տվյալները, ելույթը բեմի վրա, երաժշտության կառուցվածքն ու յուրահատկությունը և ընդհանուր տպավորությունը մասնակցից: Ժյուրիի անդամները, ինչպես հեռուստաքվերակության դեպքում, ներկայացնում են մասնակիցներին հերթականությամբ: Ընդ որում Եվրոպական հեռարձակողների միության կողմից ժյուրի ընտրվելու համար կան հստակ սահմանված օրենքներ. Ժյուրիի անդամը պետք է վերջին երկու տարիներին ազգային ժյուրիի կազմում ներգրավված չլինի, քվեարկության պահին պետք է լինի 16 տարեկանից բարձր, չպետք է լինի մասնակից հեռարձակող միություններից որևէ մեկի աշխատակիցը, պետք է երաժշտական ասպարեզի մասնագետ լինի կամ կապ ունենա դրա հետ, ինչպես նաև ժյուրիի անդամները պետք է լինեն նրանց ներկայացրած երկրի քաղաքացիներ և որևէ ձև կապ չունենան մրցույթին մասնակցող երգերից կամ մասնակիցներից մեկի հետ՝ անաչառ քվեարկությունն ապահովելու համար:

Հայաստանյան ժյուրի

Ինչպես պարզ դարձավ Եվրատեսիլ երգի մրցույթի պաշտոնական էջից հայաստանյան ժյուրիի կազմը այս տարի բաղկացած է հայտնի երգահան, ՀՀ ժողովրդական արտիստ Արա Գևորգյանից, ջազզ երգչուհի, վոկալի ուսուցչուհի Էմմա Ասատրյանից, Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր խմբավար, հայտնի երաժշտական պրոդյուսեր Էդուարդ Թոփչյանից, բազմաթիվ երաժշտական և գովազդային հոլովակների հեղինակ, երաժշտական պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանից և ՀՀ ժողովրդական արտիստ, ճանաչված երգչուհի Զարուհի Բաբայանից:

Հայերն ամենուր են

Ուշագրավ է, որ հայկական ազգանուններ նկատելի են նաև այլ երկրների ժյուրի կազմում:

64-ամյա Հայկ Զաքարյանը (Haig Zacharian) Ալբանիայի ազգային ժյուրիի անդամներից է, ով ժամանակին մի շարք անսամբլներ է ղեկավարել: Նա ստեղծագործել է երաժշտական տարբեր ժանրերում և իր ստեղծագործություններից շատերը Ալբանիայում հնչում են կարևորագույն առիթների ժամանակ: Այժմ Զաքարյանը՝ որպես դասախոս, աշխատում է Տիրանայի Արվեստների ակադեմիայում:

 

Էլենորա Վարդանյանը, ով ավելի հայտնի է որպես Elly V 19-ամյա երիտասարդ երգչուհի է Ավստրիայից, ով այս տարի ընդգրկված է նաև երկրի ժյուրիի կազմում: Էլեոնորան նախորդ տարի մասնակցեց Եվրատեսիլ 2016-ի՝ Ավստրիայի նախընտրական փուլին, որտեղ հասնելով սուպեր եզրափակիչ՝ զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը:

 

Նիկա Զորյանը 24-ամյա երգչուհի է Սլովենիայից, ով հավանաբար հայկական ծագում ունի, ինչի մասին վկայում է երգչուհու ազգանունը: Այս տարի Սլովենիայի ժյուրիի 5 անդամներից մեկը հենց նա է: Երգչուհին Սլովենիան Կիևում ներկայացնելու փորձեր արեց, սակայն նախընտրական փուլին զբաղեցրեց միայն 5-րդ տեղը:


Մի քանի փաստեր

Ընդհանուր առմամբ փաստացի արդյունքների 50 տոկոսը ապահովելու են 42 երկրից ընտրված ժյուրիի 210 անդամներ:

Ինչպես հաղորդում է eurovision.tv կայքը ամենարիտասարդ անդամները 16 տարեկան են՝ ընդգրկված ՆՀՄ Մակեդոնիայի և Ուկրաինայի ժյուրիներում, իսկ ամենատարեցը 76 տարեկան է Միացյալ Թագավորությունից: Անդամների միջին տարիքը մոտ 40 է:

Ժյուրիի անդամներից 97-ը կանայք են, 112-ը՝ տղամարդիկ:

Ժյուրիի մեկ անդամ դեռևս չի ընտրվել:

Հիշեցնենք, որ ժյուրին քվեարկում է կիսաեզրափակիչներից և եզրափակչից մեկ օր առաջ՝ նրանց համար նախատեսված շոուների ընթացքում:

Հայկ Խաչատրյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News, OGAE, Special|30.04.2017 11:20 pm