ԻՎԵՏԱ ՄՈՒԿՈՒՉՅԱՆԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒ՛Մ Է։

By

Untitled-1

    11.05.2016, Ստոկհոլմ, Շվեդիա — Այս երեկո վերջապես կայացավ այդքան սպասված Եվրատեսիլ երգի մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը։ Ինչպես արդեն գիտեք, Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը «LoveWave» — «Սիրո Ալիք» երգով հանդես էր գալիս հենց առաջին կիսաեզրափակչում, 7 համարի ներքո։ Ըստ ելույթից հետո հնչած բազմաթիվ արձագանքերի նրա կատարումը ապշեցրել է եվրոպական լսարանին։ Իվետան բեմում միայնակ էր, սակայն ետնաբեմից նրան օգնում էին 5 հիանալի բեկ-վոկալիստները դարձնելով ելույթը ավելի հարուստ և հնչեղ։ Բեմում Իվետան հանդես էր գալիս շքեղ և գրավիչ զգեստով, որը էլ ավելի էր ընգծում նրան։ Ելույթի ընթացքում աչքի ընկավ երաժշտական հատվածում ուղեցկվող Իվետայի հոլոգրամային կրկնօրինակները որը ավելի գեղեցկացրեց նրա կատարումը։

    Առաջին կիսաեզրափակչում հանդես էին գալիս նաև Ֆինլանդիան, Հունաստանը, Մոլդովան, Հունգարիան, Խորվաթիան, Նիդեռլանդները, Սան Մարինոն, Ռուսաստանը, Չեխիան, Կիպրոսը, Ավստրիան, Էստոնիան, Ադրբեջանը, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Բոսնիան և Հերցեգովինան և վերջապես կիսաեզրափակիչը եզրափակող Մալթան։ Շոուի ընթացքում շվեդ հաղորդավարների կողմից անպակաս էր շվեդական հումորը և կազմակերպիչները ջանք ու եռանդ չէին խնայել միջոցառումը տպավորիչ դարձնելու համար։ Քվեարկության ընթացքում տեղի ունեցող ելույթներից մեկը նվիրված էր Եվրոպայում պատերազմից փախստականների որում ներկայացվեց «The Grey People» — «Մոխրագույն մարդիկ» խորագրով պարային համարը։

    Քվեարկության արդյունքների ամփոումից հետո հաղորդավարները հնչեցրեցին այն տաս հաջողակ մասնակիցներին ովքեր հաղթահարել են կիսաեզրափակիչը և արդեն մայիսի 14-ին հանդես կգան մեծ եզրափակչում։ Մեծ ուրախությամբ և հպարտությամբ հայտնում ենք,  որ Հայաստանը հաղթահարել կիսաեզրափակիչը և կպայքարի հաղթանակի համար արդեն եզրափակչում։ Մնացած կիսաեզրափակիչ փուլը հաղթահարած 9 երկրներն են՝ դեռևս մեր գլխավոր մրցակից Ռուսաստանը, որը ներկայացնում է հայտնի երգիչ Սերգեյ Լազարևը իր «You Are The Only One» — «Դու ես Միակը» երգով, Հունգարիան, Նիդեռլանդները, Կիպրոսը, Ավստրիան, Մալթան, Խորվաթիան, Ադրբեջանը և Չեխիան։ Ընդ որում այս տարի պատմության մեջ առաջին անգամն է, որ Չեխիան հաղթահարում է կիսաեզրափակիչ փուլը։ Դե ինչ, շնորհավորենք հաղթող երկներին, մաղթենք բոլորին հաջողություն և կտեսնենք նրանց և ևս 15 երկների, որոնցից 10-ի բախտը կվիճակվի վաղը երկրորդ կիսաեզրափակչին։ Այժմ ևս մեկ անգամ կարող եք վայելել Իվետա Մուկուչյանի փառահեղ ելույթը։

 

Eurovision, News|11.05.2016 7:37 дп