Եվրատեսիլ 2017. Մակեդոնիա, Էստոնիա, Բելառուս, Ֆրանսիա, Մալթա, Ռումինիա

By

Սիրելի Եվրատեսիլի երկրպագուներ և մրցույթով հետաքրքրվող անձիք, սիրով շարունակում ենք Ձեզ ներկայացնել այս տարվա մրցութային երգերը: Այս անգամ կանդրադառնանք Մակեդոնիայի, Էստոնիայի, Բելառուսի, Ֆրանսիայի, Մալթայի և Ռումինիայի մասնակիցներին:

Մակեդոնիա

Նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մակեդոնիայի Հանրապետությունը համարվում է Եվրատեսիլի ամենաանհաջողակ երկիրներից մեկը: Երկրի ներկայացուցիչներին երբեք չի հաջողվել հայտնվել եզրափակչի լավագույն տասնյակում: Վերջին անգամ կիսաեզրափակչի շեմը նրանք հաղթահարել են հինգ տարի առաջ, իսկ իրենց եվրատեսիլյան պատմության լավագույն արդյունքը գրանցել են 2006-ին՝ գրավելով եզրափակչի 12-րդ հորիզոնականը (երևի կհիշեք, dance with me ninanajna… !):
Ինչևէ, կարծես թե ըստ արձագանքների, այս տարվա ներկայացուցիչ Յանա Բուրչեսկան պատրաստ է փոխել այս իրավիճակը գրավելով եվրոպացիների սրտերը «Dance Alone» երգով:
Էլեկտրո-փոփ ոճում գրված երգը իսկապես մեծ արձագանք ստացավ եվրատեսիլի հետևորդների կողմից քանի որ Մակեդոնիայից ոչ ոք նման մեծ աշխատանք չեր սպասում: Երգի վրա աշխատել են եվրոպայում հայտնի պրոդյուսերներ և երգահաններ, որոնք մրցույթում արդեն ունեն բազմաթիվ գրանցած հաջողություններ: Մի բան պարզ է, եթե Յանան և իր թիմը կարողանան ներկայացնել տպովորիչ համար, Մակեդոինան վերջապես կունենա իր ԹՈՓ 10 առաջին արդյունքը:

 

Էստոնիա

Եվրատեսիլյան «վետերաններ» Կոիտ Տոմեին և Լաուրային այս տարի վստահվեց Էստոնիայի անունից հանդես գալ համաեվրոպական երգի մրցույթում: Տարին լի է դուետներով, սակայն այս մեկը առանձնանում է թե՛ արտիստների պրոֆեսինալիզմով, թե՛ շատերի սրտերը արդեն նվաճած “Verona” մրցութային երգով: Շատերիս ծանոթ է Վերոնան, որպես Ռոմեոի և Ջուլիետի սիրո իտալական քաղաք: Երգում Վերոնա տեղանունը վերագրված է «սիրո պատմություն» արտահայտությանը, ինչպես երգում է ասվում «…Մենք գտանք և կորցրեցինք մեր վերոնան» այսինքն` սիրո պատմությունը (We lost and we found our Verona).
Կարծիքներ կան, որ երգը ավելի կսազեր 90-ականների Եվրատեսիլին, քանի որ ստեղծագործության երաժշտական կառուցումը ավելի բնորոշ է այդ ժամանակհատավածի տենդենցներին, սակայն ինչպես գիտենք, լավ երաժշտությունը ժամանակավրեպ չի լինում, այնպես որ եթե նունիսկ կա նման բան դա չի խանգարի էստոնական զույգին փայլել Կիևյան բեմում: Վայելեք նրանց ստեղծագործությունը:

 

Բելառուս

Բելառուսն իր եվրատեսիլյան պատմության մեջ առաջին անգամ եվրոպացի հանդիսատեսին կներկայանա մայրենի լեզվով գրված ստեղծագործությամբ: NAVIBAND-ը այս տարվա հերթական դուտներից է, սակայան այս մեկն էլ առանձնանում է այն բանով, որ ներկայացնում է տարվա սակավաթիվ ոչ անգլալեզու երգերից մեկը, կարծես հետևելով տարվա խորհուրդին, որն է «Տոնեն՛ք բազմազանությունը (Celebrate Diversity)»:
Երգն առաջիններից էր, որ հանձնվեց երկրպագուների դատին և ստացավ ջերմ ընդունելություն, շնորհիվ փոխանցած ուրախ տրամադրության ու դրական էմոցիաների: Չնայած Բելառուսը եվրատեսիլի ոչ հաջողակ երկրների շարքին է պատկանում, միևնույն է Naviband-ը պատրաստ է պայքարել եզրափակչի տոմսի համար: Ի՞նչ եք կարծում կկարողանան վերջիններս հաղթահարել կիսաեզրափակչի շեմը:

 

Ֆրանսիա

Եվս մեկ բազմազանություն այս անգամ Ֆրանսիայի կողմից: Երիտասարդ և սիրված երգչուհի Ալման կներկայացնի մեծ հնգյակի պետությունը, փորձելով կրկնել նախորդ տարվա հաջողությունը, կամ ինչու ոչ հասնել ավելիին: «Requiem» երգը ներկայացվեց ամբողջովին ֆրանսերեն, որն էլ իր յուրահատկությամբ նվաճեց շատ երկրպագուների սրտեր: Սակայն սինգլի վերաթողարկված տարբերակում Ալման երգի կրկներգը փոխեց անգլերեն, բացատրելով՝ որ ցանկություն է ունեցել, որ բոլորը հասկանան թեկուզ երգի միայն այդ հատվածը: Ճիշտ է, շատերի կողմից դժգոհություն առաջացրեց այդ փաստը, սակայն Ալման դեռ փայլում է և պատրատ է փայլել նաև մայիսի 13-ին՝ եզրափակչի գիշերը:

 

Մալթա

Հզոր ձայների փոքրիկ կղզի, այսպես են անվանում Մալթան շատ երաժշտասերներ: Լինելով մրցույթի ամենափոքր մասնակից երկիրը , Մալթային ստիպում է ավելի պատասխանատու մոտեցում մրցութային համար ընտրելիս: Այս տարի երկիրը ներկայացնելու պատասխանատվությունը դրվել է 29-ամյա Կլաուդիա Ֆանիելլոյի ուսերին: Երգչուհին առաջին անգամ չէ, որ մասնակցում էր տեղի նախընտրական փուլին, սակայն նախորդ ձախողումները թողնելով մի կողմ նա ներկայացրեց «Breathlessly» ստեղծագործությունը, հաղթեց նախընտրական փուլը այսպիսով այս «բալլադների տարի» եվրատեսիլում ավելացնելով ևս մեկը: Չնայած բուքմեյքերներն ու մրցույթի երկրպագուները Կլլաուդիայի և Մալթայի համար այս տարի լավ արդյունք չեն խոստանում, միևնույն է, Եվրատեսիլում ոչինչ կանխատեսել չես կարող: (Ահա ևս մեկ պատճառ սիրելու այս մրցույթը):

 

Ռումինիա

Իսկ ահա Ռումինիայի նախընտրական փուլում այս տարի կրքերը թեժ էին: Ներկայացված հարյուրավոր երգերից, ժյուրին ընտրեց ընդամենը տասը՝ որպես եզրափակչի մասնակից, իսկ այստեղ միաձայն հաղթող ճանաչվեց Իլինկա և Ալեքս դուետը: Երիտասարդ զույգը ներկայացնում է տարվա սակավաթիվ ռիթմիկ երգերից մեկը` «Yodel it !»: Իրարամերժ կարծիքները շատ են Ռումինաիայի այս ընտրության վերաբերյալ: Սակայն ինչ խոսք, նրանք առանձնանում են և հաստատ կհիշվեն եվրատեսիլյան հեռուստադիտողին, հատկապես՝ Իլինկայի տպավորիչ վոկալային ունակությունների շնորհիվ: Դե ինչ, շտապեք ինքներդ էլ ուկնդրել, միգուցե հենց նրանք կլինեն այս տարվա ձեր ֆավորիտները:

 

Գրախոս՝ Բագրատ Թովմասյան

Խմբագիր՝ Դավիթ Ադամյան

Պատկերազարդում՝ Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Այս վեցնյակից ո՞վ առավել տպավորվեց։ Կիսվեք ձեր կարծիքներով և տպավորություններով: Իսկ մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ ներկայացնելու ևս 6 մասնակից երկիր։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|17.04.2017 6:00 pm