ԵՎՐԱՏԵՍԻԼ 2017. Երկրորդ Կիսաեզրափակչի Արդյունքները

By

«Եվրատեսիլ-2017»-ի երկրորդ կիսաեզրափակիչն արդեն պատմություն է: Այսօր Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում  ելույթ ունեցան ևս 18 երկրի ներկայացուցիչ, որոնցից միայն 10-ին հնարավորություն տրվեց ներկայանալ եզրափակիչ փուլում:
Շուի սկզբում հաղորդավարները հանդես եկան երաժշտական համարով՝ կատարելով տարբեր տարիների եվրատեսլյան հաղթող երգերը՝ ուկրաինական ոճով:

 

Միմյանցից տարբեր և առանձնահատուկ 18 համարներից հետո ազդարարվեց քվեարկության սկիզբը:
Մեծ հնգյակի երկրներից այսօր քվեարկեցին Ֆրանսիան և Գերմանիան, ինչպես նաև նախորդ տարվա հաղթող`  ՈՒկրաինան: ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքներով եզրափակչի ուղեգիր նվաճեցին հետևյալ 10 երկրները.

Ավստրիա. Երիտասարդ ու խարիզմատիկ երգիչ Նաթան Թրենթը գրավեց եվրոպացի հանդիսատեսի ու ժյուրիի համակրանքը, արդյունքը՝ շաբաթ օրվա մեծ եզրափակիչ:

 

Ռումինիա. Իլինկայի ու Ալեքսի էներգետիկ, յուրահատուկ երգի վերաբերյալ չնայած կարծիքներն հակասական էին, միևնույն է նրանք իրենց գունագեղ կատարումից հետո հեշտությամբ ստացան  եզրափակչի ուղեգիր

 

Նիդեռլանդներ. OG3NE խմբի (եռյակի) վոկալային անթերի կատարումն ու քույրերի միասնականությունը, թերևս, նրանց հաջողության գրավականն են: Նրանց ոգեշնչող երգն ու գեղեցիկ հարմոնիաները կլսենք նաև եզրափակչում:

 

Հունգարիա. Յոցի Պապայը, հավատարիմ մնալով բազմազանության «սկզբունքին» և կիսաեզրափակչին հաղորդելով երաժշտական բազմազանություն՝ Հուգարիային ևս մեկ անգամ տանում է եզրափակիչ:

 

Դանիա. Շատերի կողմից սիրված երգչուհի Անյա Նիսսենը իր “Where i am” երգով եզրափակչում է. երգչուհու հզոր ձայնը չէր կարող անտարբեր թողնել եվրոպացի հանրությանն ու պրոֆեսիոնալ ժյուրիին:

 

Խորվաթիա. Թերևս, կիսաեզրափակչի ամենաքննարկվող երգերից մեկը Ժակ Հուդեկինն էր: “My Friend” ստեղծագործության նրա երկձայնային օրիգինալ կատարումը նույնպես եզրափակչում է:

 

Նորվեգիա. JOWST խումբը որսաց պահն ու ոգեշնչող կատարմամբ ու փանք-փոփ երգի շնորհիվ  եզրափակչի ուղեգիր նվաճեց:

 

Բելառուս. Naviband-ին վերջապես հաջողվեց Բելառուսին վերադարձնել մրցույթի եզրափակիչ՝ երկարատև անհաջողություններից հետո: Բելառուսերեն երգը, փաստորեն, հաջողություն բերեց վերջիններիս:

 

Բուլղարիա. Կիսաեզրափակչի ֆավորիտ համարվող Կրիստիան Կոստովն, անշուշտ, հեշտությամբ ձեռք բերեց եզրափակչում ելույթ ունենալու իրավունք, իսկ այնտեղ, ինչու ոչ, պայքարելու նաև մրցույթում հաղթելու համար:

 

Իսրայել. Վերջինը ելույթ ունեցավ երիտասարդ երգիչ Իմրի Զիվն՝ իր ակումբային՝ “I Feel Alive” երգով:  Եվրատեսիլյան բեմում երկու տարի որպես բեկ-վոկալ հանդես եկած երգիչը վերջապես կարողացավ “փայլել” միայնակ: Նա ևս կփորձի պայքարել հաղթանակի համար մայիսի 13-ին՝ եզրափակիչ փուլում:

 

Դե ինչ, մեզ մնում է միայն հիշեցնել, որ շաբաթ օրը՝ մայիսի 13-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին բոլորիս սպասվում են լարված, բայց միևնույն ժամանակ հիշարժան ու գունեղ պահեր: Հետևեք համաեվրոպական երգի տոնին, Տոնե՛ք բազմազանությունը:
Հավելենք նաև, որ ըստ վիճակահանության Հայաստանը մրցույթի եզրափակչում ելույթ կունենա 5-րդ համարի ներքո: Ստորև ներկայացնում ենք մայիսի 13-ին կայանալիք Մեծ Եզրափակչի  ելույթների հերթականությունը․

Հեղինակներ՝ Բագրատ Թովմասյան, Ալեն Ավագյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, News, Video|12.05.2017 3:49 am