Եվրատեսիլ 2017․ Շվեյցարիա, Ավստրիա, Իռլանդիա, Լիտվա, Ավստրալիա և Ռուսաստան

By

Հաշված օրեր հետո Եվրատեսիլ 2017-ը արդեն պամություն կդառնա: OGAE Հայաստանը այս կարճ ժամանակահատվածում փորձեց ձեզ ավելի մոտիկից ծանոթացնել մասնակից երկրների ներկայացուցիչների և նրանց մրցութային երգերի հետ:

Ինչպես գիտենք, Կիևում այս պահին ընթանում են կիսաեզրափակիչների վերջնական նախապատրաստական աշխատաքներն ու փորձերը: Իսկ մինչ Ուկրաինայում կփորձեն կատարելության հասնել մենք կհասցնենք ծանոթանալ մասնակիցների վերջին վեցնյակին և միգուցե հենց այստեղ գտնենք մեր հաղթողի հավակնորդին:

Շվեյցարիա

Timebelle եռյակը հանդես կգա Շվեյցարիայի դրոշի ներքո: Խմբի կազմում ընգրկված են Միրունա Մանեսկուն (վոկալ), Սամյուել Ֆորսթեր (հարվածային գործիքներ), Էմանուել Դանիել Անդրիեսկու ( սաքսոֆոն, կլառնետ,ֆորտեպիանո): Խումբը ձևավորվել է 2015 թվականին: Մասնակցելով այդ տարվա Շվեյցարիայի նախընտրական փուլին և հաջողության չհասնելով՝ խմբի անդամները չհուսալքվեցին և շարունակեցին իրենց գործունեությունը, ինչն ի վերջո տվեց իր բարի պտուղները: Խումբն այս տարի իրավունք ստացավ ներկայացնել Շվեյցարիան մրցույթում:
Երգը, որով հանդես կգա շվեյցարական եռյակը, ունի խորհրդավոր անվանում՝ “Apollo”: Երգի հեղինակները ազգությամբ շվեդներ են: Կառուցվածքային առումով այն ավանդական եվրոփոփ է, սակայն ունի մեկ յուրհատկություն. գործիքավորման մեջ առակա են «կենդանի» երաժշատական գործիքներ, որոնք էլ, կարելի է ասել երգի մեխն են հանդիսանում:
Թեև երգն ունի բոլոր նախադրյալները ռադիոհիթ դառանլու, սակայն մրցույթում խմբի շանսերն, ըստ կանխատեսումների, անորոշ են:

 

Ավստրիա

Ավստրիան այս տարի որոշեց Եվրատեսիլի իր մասնակցին գտնել ներքին ընտրությամբ: Արդյունքում այս պատասխանատու գործը վստահվեց երիտասարդ երգիչ, երգահան Նաթան Թրենթին, ով ի սկզբանե հայտ էր ներկայացրել մասնակցելու Գերմանիայի նախընտրական փուլին, սակայն ստանալով Ավստրիայի առաջարկը՝ հեռացավ Գերմանիայից և որոշեց ներկայացնել իր հայրենիքը: Նաթանը փոքրուց զբաղվել է երաժշտությամբ և իր համար երգեր է գրել դեռևս վաղ մանկուց: Նա մեծ հայտնիություն չունի Ավստրիայում և կարծում է, որ Եվրատեսիլը կարևոր քայլ կլինի իր երաժշտական կարիերայում: Երգիչը հիմնականում ստեղծագործում է փոփ և Ար էնդ Բի ժանրերում: Մրցույթում ներկայանալու է “Running On Air” («Օդում վազելով») երգով, որը վերջինիս խոսքով, սեփական ուժերին հավատալու և նպատակներին հասնելու մասին է: Նաթանը երգի համահեղինակն է: Ըստ բուքմեյքերների՝ երիտասարդ երգիչը նույնիսկ «Օդում վազելով» այս տարի հաջողություն չի ունենա Եվրատեսիլում:

 

Իռլանդիա

Չնայած Իռլանդիան Եվրատեսիլի պատմության մեջ ամենաշատ հաթանակներն է տարել (7 անգամ), այնուամենայնիվ երկրի՝ վերջին տարիների արդյունքները բացարձակապես հուսադրող չեն: Մռայլ պատկերը, ըստ իռլանդական հեռարձակող միության, կարող է վերացնել յուրահատուկ ձայնային երանգ ունեցող Բրենդըն Մուրեյը: Երգիչը դեռ փոքրուց նվագում էր իր հայրենի քաղաքի փողոցներում, իսկ 13 տարեկանում ինքնուրույն կիթառ նվագել է սովորում: Նա Իռլանդիայում մեծ ճանաչում ունեցող HomeTown խմբի անդամներից էր, որի երկու ստեղծագործությունները լավագույնն են ճանաչվել հայրենիքում: Եվրատեսիլում Բրենդընը ներկայանալու է “Dying To Try” («Շատ եմ ցանկանում փորձել») սիրային երգով: Երգը յուրահատուկ կառուցվածք ունի. սկսվում է շատ մեղեդային, այնուհետև զարգանում է և հասնում տրամաբանական կուլմինացիային:Երգի համահեղինակներից է տիտղոսակիր երգահան Յորգեն Էլոֆսսոնը:

 

Լիտվա

Վիկտորյա Իվանովսկայա և Դենիս Զուեև կամ պարզապես Fusedmarc. Լիտվա: Թերևս ամենախորհրդավոր և չբացահայտված երաժշտական նախագիծը այս տարվա «Եվրատեսիլ»-ի շրջանակներում հենց լիտվական դուետն է, որը հանդես է գալիս էքսպերիմենտալ երաժշտաձևերով և ստեղծագործական շեշտը դրել է հետաքրքիր ձայնային հնչերանգների վրա:
Երգը, որով կներկայանա տվյալ նախագիծը, կոչվում է “Rain of Revolution”: Այն երևի թե ամենաբազմաժանրն է այս տարվա երգերի մեջ: Վերջինս իր մեջ ընդգրկում է էլեկրոնային երաժշտությունից մինչև սինթեզատորային հնչողություն ընդգրկող երաժշտաձևեր: Թերևս սա է պատճառը, որ երգն այս տարվա ամենադժվար ընկալվող ստեղծագործություններից է: Չնայած նրան, որ եզրափակիչ անցնելու շանսեր խումբը գրեթե չունի, բայց վստահաբար կարող ենք ասել, որ շատ մելոմաններ կգնահատեն այս աշխատանքն ու կընդգրկեն իրենց փլեյլիսթում:

 

Ավստրալիա

Ավստրալիան արդեն երրորդ տարին է ինչ միացել է համաեվրոպական երգի տոնին: Փորձելով կրկնել կամ նույնիսկ գերազանցել նախորդ երկու տարիներին Ավստրալիայի գրանցած հաջողությունները՝ Եվրոպա է ուղևորվում Ավստրալական X Factorի հաղթող Իսայան:
Երիտասարդ ու խոստումնալից երգիչը դեռ նախորդ տարի երազում էր մասնակցել մրցույթին, սակայն մեկ տարի անց նրա երազանքը հեշտությամբ կատարվեց, երբ նա առաջարկ ստացավ հեռարձակող հեռուստաընկերությունից ծածանել Ավստրալիայի դրոշը տարվա գլխավոր երաժշտական փառատոնին:

Եվրոպացիների դատին 17-ամյա պատանին կներկայացնի “Dont come easy”Հեշտ Չի Տրվում») ստեղծագործությունը: Այն էմոցիոնալ փոփ բալլադ է՝ համեմված նաև էլեկտրոնային որոշ տարրերով ( մասնավորապես՝ Drum and bass), ունի բավականին ժամանակակից հնչողություն: Երգը յուրօրինակ կոչ և ուղերձ է, որ սերը այդքան էլ հեշտ չի տրվում ամենքին: Հեղինակները նախորդ տարվա Ավստրալիայի ներկայացուցիչ Դամի Իմի երգի ստեղծողներն են՝ Դեվիդ Մուսումեչին և Էնթոնի Էջայզին. վերջիններս նախորդ տարի արժանացան Մարսել Բենզենսոնի հատուկ մրցանակին:

Կհաջողվի՞ արդյոք պատանի արտիստին կրկնել նախորդ տարիների փորձն ու հայտնվել լավագույն հնգյակում: Ամեն դեպքում, ըստ բուքմեյքերնրի նա այս տարվա ֆավորիտներից մեկն է:

 

Ռուսաստան

Եվրատեսիլում երկրորդ տարին անընդմեջ իրենց մասնակցությունը նախապես հաստատած 43 երկրների թիվը մրցույթից մեկ ամիս առաջ նվազեց մեկով: Այս տարի ապրիլի 13-ին մրցույթից հեռացավ Ռուսաստանը: Խնդիրը շատերի համար քաղաքական էր, իսկ Ուկրաինայի համար՝ քրեական: Բանն այն է, որ Ռուսաստանը ներկայացնել փորձող երգչուհի Յուլյա Սամոյլովան երկու տարի առաջ եղել էր Ղրիմում, իսկ Ղրիմ այցելած անձանց մուտքը Ուկրաինայում պարզապես արգելվում է. նրանք մեղադրվում են Ուկրաինայի սահմանը ապօրիանաբար հատելու մեջ: Տեղեկանալով արգելքի մասին՝ Ռուսաստանը հրաժարվեց փոխել երգչուհուն և հայտնեց մրցույթից հեռանալու մասին: Յուլյայի համար արդեն երգ էր ընտրվել, որը նույնիսկ հասցրեց սիրվել շատերի կողմից. “Flame is Burning” («Բոցը վառվում է»): Միջադեպը մեծ իրարանցում առաջացրեց հեռարաձակնողների շրաջանում: Մեզ միայն մնում է հաջողություն մաղթել Յուլյային և հույս հայտնել, որ մեկ օր անպայման կտեսնենք նրան Եվրատեսիլում:

 

Գրախոսներ՝ Ալեն Ավագյան, Հայկ Խաչատրյան

Խմբագիր` Բագրատ Թովմասյան, Խաչատուր Թովմասյան

Պատկերազարդում՝ Խաչատուր Թովմասյան, Մաքս Դրևալ(Max Dreval)

 

Ահա այսպես էլ եզրափակում ենք Եվրատեսիլ երգի մրցույթի 2017-ի մասնակիցների մասին պատմող մեր գրախոսությունները։ Հուսանք հավանեցիք և արդյունքնում ավելի լավ տեղեկացաք եվրատեսիլայն մասնակիցների երգերի ու դրանց ընտրությանը և ավելի հեշտորեն կկողմնորոշվեք թե ում եք քվեարկելու առաջիկա կիսաեզրափակիչներում և եզրափակչում։ Հիշեցնենք որ Հայաստանը ելույթ է ուեննալու մայիսի 9-ին կայանալիք 1-ին կիսաեզրափակչում 16-րդ համարի ներքո և հետևաբար Հայաստանում բնակվոսղ մեր հայրենակիցները կարող են քվեարկել 1-ին կիսաեզրափակչում և եզրափակչում։ #ՏոնենքԲազմազանությունը միասին և վայելենք Եվրատեսիլ երգի մրցույթը :)։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, OGAE, Video|03.05.2017 3:18 pm