Եվրատեսիլ 2014. Ալբանիան, Ուկրաինան, Մալթան, Իտալիան, Ֆինլանդիան, Շվեյցարիան եվ Բելառուսը պատրաստ են մեկնել Կոպենհագեն:

By

Alb,Ita,Bel,Ukr,Swi,Fin,MalՉնայած Եվրատեսիլի հետ կապված նորությունները OGAE Armenia-ն հիմնականում լուսաբանում է անգլերենով, այս տարի մեր թիմը որոշել է Եվրատեսիլ 2014-ի մասնակից երկրները ներկայացնել հայերեն լեզվով՝ մրցույթի հանդեպ հայ երկրպագուների մոտ հետաքրքրությունը բարձրացնելու և այն նրանց ավելի հասանելի դարձնելու նպատակով: Այս անգամ ներկայացնում ենք յոթ երկրներ, ովքեր արդեն ընտրել են և իրենց երգչիը, և երգը, և պատրաստ են մայիսին մեկնել Կոպենհագեն՝ մրցելու լավագույնի կոչման համար, և Եվրատեսիլը տանելու իրենց երկիր:

Ալբանիա

Ալբանիան այս տարի ներկայացնում է Հերցիանա Մատմույան “Zemërimi i një nate” երգով։ Ինչպես ամեն տարի, այս տարի ևս Ալբանիան ընտրեց իր մասնակցին և երգը Festivali i Këngës 52″ կոչվող 52-րդ ամենամյա փառատոնի միջոցով, որը Իտալական “Սան Ռեմո” փառատոնի ալբանական տարբերակն է։ Քվեարկությունը կատարվել է պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից։ Մի քանի շաբաթից կհրապարակվի երգի վերջնական տարբերակը, որը կլինի կրճատված, գործիքավորման որոշակի փոփոխությամբ։

Ալբանիան կներկայանա մայիսի 6-ին Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի համերգային առաջին հատվածում։

Երգի սկզբնական տարբերակը կարող եք դիտել այստեղ՝

http://www.youtube.com/watch?v=NEH0iDktSNc

 

Ուկրաինա

Ուկրաինան կներկայացնի Եվրատեսիլ 2014-ում Մարիա Յերմչուկը “Tick-Tock” երգով։  Նախընտրական փուլին մասնակցում էին 20 երգիչներ։ Ընտրությունը կատարվել է պրոֆեսիոնալ ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության 50-50% հարաբերակցությամբ։ Անցած շաբաթ օրը տեղի ունեցած Մալթայի նախընտրական փուլին Մարիան ներկայացրեց “Tick-Tock”-ի վերջնական տարբերակը, որով, որ նա կներկայանա Կոպենհագենում։

Ուկրաինան կներկայանա մայիսի 6-ին Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

Դիտեք Մարիա Յերմչուկի կատարումը Մալթայի նախընտրական փուլում այստեղ՝

 

Մալթա

Մալթայի նախընտրական փուլը ամենամեծ մասայականություն վայելող երգի ընտրություններից է։ Մալթական “PBS” հեռուստաընկերությունը այս տարի ստացել է շուրջ 210 հայտ, սակայն ընտրվել են լավագույն 20-ը և ներկայացվել հեռուստադիտողին։ Կիսաեզրափակիչ փուլի մասնակից 20 երգերից 14-ը անցել են եզրափակիչ փուլ, որտեղ հաղթող է ճանաչվել Firelight խումբը “Coming Home” երգով։ Քվեարկությունը կատարվում է հեռուստադիտողների SMS քվեառկության և պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից, սակայն ժյուրին ունի առավելություն։ Ժյուրիի կազմի մեջ մտնում են ներկայացուցիչներ տարբեր երկրներից։ Հեռուստադիտողների քվեարկության հաղթողը Ջեսիկան էր “Hypnotica” երգով, սակայն ժուրիի կողմից գումարային 60 հնարավոր միավորից ստացավ ընդամենը 6 միավոր, արդյունքում զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, իսկ Firelight խումբը հեռուստադիտողներից ստացավ 7 միավոր(12-ից), իսկ ժյուրիի կողմից 56 և արդյունքում ճանաչվեց հաղթող։

Մալթան կներկայանա մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային առաջին հատվածում։

Դիտեք այն աստեղ՝

 

Իտալիա

Իտալին 2011-ին Եվրատեսիլ վերադառնալուց հետո ընտրում էր իր մասնակիցներին “Սան Ռեմո” փառատոնի միջոցով, ինչպես մինչև Եվրատեսիլից հեռանալը։ Այս տարին բացառություն է, քանի որ կատարվել է ներքին ընտրություն իտալական “RAI” հեռուստաընկերության կոմից։ Ընտրված արտիստը Էմմա Մարրոնեն է, ով 2012 թվականի “Սան Ռեմո” փառատոնի հաղթողն է և ներկայումս Իտալիայի ամենահայտնի երգչուհիներից է։ Այն երգը, որով նա կներկայացնի Իտալիան Կոպենհագենում, կոչվում է “La mia città”։

Իտալիան կներկայանա մայիսի 10-ին Եվրատեսիլի եզրափակչում։

Դիտեք աստեղ՝

 

Ֆինլանդիա

Ֆինլանդիայի նախընտրական փուլը կոչվում է Uuden Musiikin Kilpailu։ Շուրջ 420 հայտերից ընտրվել էին 12 լավագույնները, որոնք ներկայացան իրենց կատարումներով հատուկ ստեղծված ժյուրիի դիմաց։ Եվս մի փուլերից հետո եզրափակչում ներկայացան 8-ը։ Հաղթող ճանաչվեց Softengine խումբը իր “Something Better” երգով։ Եզրափակչի ժամանակ ժյուրին կատարեց բաց քվեարկություն։ Softengine-ն 40-ն հնարավորից ստացավ 38 միավոր և ճանաչվեց նաև հեռուստադիտողների քվեարկության հաղթողը։

Ֆինլանդիան կներկայանա մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

 

Շվեյցարիա

Շվեյցարիան Եվրատեսիլ 2014-ին կներկայացնի Սեբալթերը, ով Շվեյցարիայի նախընտրական փուլի՝ Die Große Entscheidungsshow-ի հաղթողն է։ Արդեն չորորդ տարին է, ինչ Շվեյցարիան ընտրում է իր ներկայացուցչին նշված մեթոդով, որը իրենից ներկայացնում է համագործակցություն շվեյցարական բոլոր չորս հանրային հեռուստաընկերությունների կողմից։ Սեբալթերի երգը կոչվում է “Hunter of Stars”։ Ինչպես շատ երկրներում, Շվեյցարիայի նախընտրական փուլի եզրափակչում նույնպես քվեարկությունը եղել է 50-50% (հեռուստադիտողներ և պրոֆեսիոնալ ժյուրի)։

Շվեյցարիան կներկայանա մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

 

Բելառուս

Բելառուսի երգի ընտրությունը այս տարի բավականին ինտրիգային էր, նույնիսկ չափից շատ: Նախընտրական փուլին ներկայացված 14 երգերից, 50-50% ժյուրիի և հանդիսատեսի քվեարկությամբ հավասար ձայներ հավաքեցին Teo-ի “Cheesecake” և Max Lorens & DiDyuLya դուետի “Now You’re Gone” երգերը, ընդ որում Ժյուրիի քվեարկությամբ բացահայտ առաջատարն էր Teo-ն: Շոուի ընթացքում որոշում կայացվեց տալ ժյուրիի անդամների քվեարկության երկրորդ շանս, որն էլ ապահովեց Teo-ի բելառուսական ընտրության տրամաբանական հաղթանակը:

Բելառուսը կներկայանա մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

Թե որ երգիչները և ինչ երգերով են ներկայացնելու իրենց երկրները կիմանաք շուտով…

Eurovision, News, Без рубрики|22.02.2014 8:42 am