ԵՎՐԱՏԵՍԻԼ 2014․ Շվեդիա, Դանիա, Իսրայել, Չեռնոգորիա, Սլովենիա եվ Հունաստան։

By

swe, den, slo, gre, mon, isr

Եվս վեց երկիր ընտրեցին իրենց մասնակիցներին և իրենց երգերը։ Դրանք են՝ Շվեդիան, Դանիան, Իսրայելը, Չեռնոգորիան, Սլովենիան և Հունաստանը։

Շվեդիա

Շվեդիան Եվրատեսիլ 2014-ին կներկայացնի Սաննա Նիելսենը` «Undo» երգով, ով շվեդական նախընտրական փուլի՝ Melodifestivalen 2014-ի հաղթողն է ճանաչվել։ Սա նրա 7-րդ փորձն էր ներկայացնել Շվեդիան և այս անգամ նա հաղթեց։  Melodifestivalen-ը երկրպագուների կողմից ամենասիրված ընտրություններից մեկն է։ 32 երգերից յուրաքանչյուր կիսաեզրապակչում ընտրվում են լավագույն երկուսը, այնուհետև տրվում է երկրորդ հնարավորությունը այն երգերին որոնք չեն անցել եզրափակիչ, որոնցից երկուսը նույնպես անցնում են եզրափակիչ։ Արդյունքում ձևավորվում է 10 երգերից կազմվաց եզրափակիչ փուլ։ Այն յուրահատուկ է նրանով, որ քվեարկում է նաև միջազգաին ժյուրին և արդյունքում արդեն նախընտրական փուլի ժամանակ միջազգային ժյուրին ունենում է իր դերը, մինչ Եվրատեսիլը։  Երգի հեղինակը Ֆրեդերիկ Կեմպեն է։ Undo-ն արդեն նրա 4-րդ հաղթող երգն է Melodifestivalen-ում։ Շվեդիան բուքմեքերական կայքերում արդեն 1-ին հորիզոնականում է։

Շվեդիան ներկայանալու է մայիսի 6-ին Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի համերգային առաջին հատվածում։

 

Դանիա

Դանիան Եվրատեսիլ 2014-ի հյուրընկալող երկիրն է։ Երկիրը ներկայացնելու պատասխանատվությունը ստանձնել է Բասիմը՝ Cliché Love Song երգով։ Դանիայի նախընտրական փուլը կոչվում է Dansk Melodi Grand Prix։ Նախընտրական փուլի մասնակից 10 երգերից լավագույն 3-ը անցնում են սւպեր-ֆինալ։ Այնուհետև հեռուստադիտողները և ժյուրին սկսում են քվեարկել նորից։ Բասիմը հավաքելով և՛ հեռուստադիտողների SMS, և՛ ժյուրիի ձայների մեծամասնությունը, ճանաչվել է հաղթող։ Երգի հեղինակը նույնպես ստանում է մրցանակ՝ դրամական պարգև(մոտ 13,000 եվրո): Էմմելի դե Ֆորեսթը բացեց շոուն իր հաղթական Only Teardrops երգով, այնուհետև Եվրատեսիլ 2014-ի օրհներգ՝ Rainmaker երգով։

Դանիան, որպես հյուրընկալող երկիր արժանացել է եզրափակչի ուղեգրին, և կներկայանա իր երգով մայիսի 10-ին։

 

Իսրայել

Իսրայելը 2014-ի համար ընտրել էր ներքին ընտրության տարբերակը։ Իսրայելական IBA հեռուստաալիքի կեղմից ընտրված Մեի Ֆինեգոլդը Kdam Eurovision 2014 կոչվող ազգային ընտրության ընթացում ներկայացրեց երեք տարբեր երգեր, որոնցից հաղթող ճանաչված Same Heart երգը դարձավ Իսրայելը ներկայացնող երգը Եվրատեսիլ 2014-ում՝ հավաքելով SMS քվեարկության 55% ձայները։ Նախընտրական փուլին մասնակցելու համար ընդունված ավելի քան 70 երգերից ընտրվել էր լավագույն 10-ը, այնուհետև այդ 10 երգերից ընըրվել էին երկուսը, որոնք էլ հենց ներկայացվեցին ազգային ընտրության ժամանակ։ Երրորդ երգը Մեիի հեղինակային երգն էր։ Նա հնարավորություն էր ստացել ներկայացնելու իր հեղինակային երգը միանգամից ազգային ընտրությանը առանց դրան նախորդող փուլերին մասնակցելու։

Իսրայելը կներկայանա մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային առաջին հատվածում։

 

Չեռնոգորիա

Ինչպես և Հայաստանը, Չեռնոգորիան նույնպես իր մասնակիցը և երգը ընտրել է ներքին ընտրության միջոցով։ Դեռ անցյալ տարի RTCG հանրային հեռուստաընկերության կոմից հայտարարվել էր, որ Չեռնոգորիան կներկայացնի Սերգեյ Չետկովիչը։ Այն երգը, որով նա հանդես կգա Կոպենհագենում կեչվում է «Moj svijet»։ Երգի հեղինակներից մեկը հենց ինքը Սերգեյ Չետկովիչն է։ Երգը ունի երկու տարբերակ՝ անգլերեն և չեռնոգորերեն, սակայն դեռ պարզ չէ, թե ինչ լեզվով երգը կներկայացվի Եվրատեսիլի ժամանակ։ Սերգեյ Չետկովիչը 2004 թ․-ին մասնակցել է Սերբիա և Չեռնոգորիայի նախընտրական փուլին, սակայն հաջողություն չի ունեցել։

Չեռնոգորիան մրցելու է մայիսի 6-ին Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

 

Սլովենիա

Երկար բանակցություններից հետո Եվրոպայի Հեռարձակողների Միությանը հաջողվեց Սլովենիային պահել մրցույթում։ Հատուկ Սլովենիայի համար երկարաձգվել էր մասնակցության հայտի վերջնաժամկետը՝ RTVSLO հեռուստաընկերությունում առկա խնդիրները հաշվի առնելով։ Երգի և մասնակցի ընտրությունը կատարվել է Evrovizijska Melodija (EMA) կոչվող ազգային ընտրության միջոցով։ Արդեն 18-րդ անգամ Սլովենիան ընտրում է իր մասնակցին և երգը EMA-ի միջոցով։  Ներկայացված 7 մասնակիցներից 2-ը հավաքելով SMS քվեարկության առավելագույն ձայները անցել են սուպեր-ֆինալ և նորից քվեարկելուց հետո հայտարարվել է Սլովենիան ներկայացնող երգը և երգիչը։ Հաղթող երգիչը Տինկարան է «Round and round» երգով։

Սլովենիան ներկայանալու է մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

 

Հունաստան

Ֆինանսական խնդիրների պատճառով Հունաստանի հանրայաին հեռուստաընկերության` ERT-ի լուծարումից հետո շատերը կարծում էին, որ Հունաստանը չի մասնակցի Եվրատեսիլ 2014-ին, սակայն, գտնվեցին անհհրաժեշտ միջոցներ և՛ մասնակցելու, և՛ ազգային ընտրությյուն կազմակերպելու համար։ DT հեռուստաալիքը, որը հանրային նոր հեռուստաընկերության՝ NERIT-ի նախորդողն է, կազմակերպել է Հունաստանի ազգային ընտրությունը երաժշտական MAD TV հեռուստաալիքի հետ համագործակցության արդյունքում։ Ազգային ընտրությանը մասնակից 4 մասնակիցներից հաղթող ճանաչվեց Freaky Fortune-ի և. Riskykidd-ի համագործակցության արդյունքում ձևավորված «Rise Up» երգը։ Այն հավաքել է հեռուստադիտողների և ժյուրիի 50-50% քվեարկության առավելագույն ձայները։ Նշենք որ հաղթողների մրցակիցներն էին Կոստաս Մարտակիսը, Կրիստալիան և Մարկ Անջելոյի ու Ջոզեֆինի դուետը, որոնց բախտն այդ անգամ չբերեց ի տարբերություն Freaky Fortune-ի և. Riskykidd-ի դուետի:

 Հունաստանը կպայքարի մայիսի 8-ին Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակչի համերգային երկրորդ հատվածում։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, News|16.03.2014 8:28 дп