Եվրատեսիլյան Ոգին The Loft-ում

By

Մայիսի 13-ին՝  Եվրատեսիլ երգի մրցույթի եզրափակչի օրը, OGAE Հայաստանը  The Loft-ի հետ համատեղ կազմակերպեցին Եվրատեսիլի դիտում-քննարկում: Երեկոն մեզ հետ անցակցնելու միացան  մի քանի տասնյակ եվրատեսիլով հետաքրքրվող անձիք և բազմաթիվ երկրպագուներ:

Հանդիպման սկզբում տեղի ունեցավ քննարկում տարբեր տարիներին Եվրատեսիլի հետ առնչություն ունեցած մարդկանց հետ: Հյուրերի ցանկում էին հեռուստա-ռադիոհաղորդավարուհի Լուսինե Բադալյանը, ոճաբան Արմեն Գալյանը, «Դեպի Եվրատեսիլ»-ի  կիսաեզրափակիչ փուլի մասնակից, երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, OGAE Հայաստանի նախագահ Դավիթ Ադամյանը:
Հյուրերի հետ քննարկվեցին Եվրատեսիլի նշանակությունը Հայաստանի համար, մրցույթին ներկայանալու առանձնահատկությունները, Հայաստանի՝ մրցույթը հյուրընկալելու կարողությունները, մասնակիցների հաղթելու հնարավորությունները և մի շարք այլ եվրատեսիլին առնչվող թեմաներ:

Եզրափակչի մեկնարկից րոպեներ առաջ կապ հաստատվեց Կիև, որտեղ OGAE Հայաստանից աշխատում էր մեր ակումբի պատվավոր անդամ՝ Վիկտոր Վիլկա ի Մենդեսը, ով հավաքվածներին ողջունեց Եվրատեսիլ 2017-ի մամուլի կենտրոնից, ինչպես նաև տեղում ճշտեց այլ մասնակից երկրների պատվիրակությունների ու լրագրողների կարծիքը Հայաստանի ելույթի վերաբերյալ:

Մրցութային 26 կատարումները լսելուց հետո կազմակերպվեց ներքին, ոչ պաշտոնական քվեարկություն, որի արդյունքներին կարող եք ծանոթանալ ստորև: Քվեարկությանը մասնակցեցին 51 հոգի:

OGAE Հայաստանը շնորհակալություն է հայտնում բոլոր ներկաներին՝ եվրատեսիլյան թեժ պահերը մեզ հետ կիսելու համար:

Հեղինակ՝ Հայկ Խաչատրյան

Լուսանկարները՝ Մանե Սերգոյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, National, News, OGAE, Special|18.05.2017 10:35 am