Եվրատեսիլյան Կարմիր գորգի արարողությունը OGAE Հայաստանի աչքերով

By

Andres Putting : (EBU)

Մայիսի 7-ին տեղի ունեցավ Եվրատեսիլ 2017 երգի մրցույթի պաշտոնական բացման արարողությունը: Այն այս տարի անցկացվեց «Պարկովի» համաժողովների և ցուցահանդեսների կենտրոնում: Սակայն մինչ այդ մասնակիցների համար կազմակերպվել էր ավանդական դարձած Կարմիր Գորգի արարողությունը, որն այս տարի անցկացվեց «Մարիյինսկիյ» պալատում: Հատկանշական է, որ կարմիր գորգն այս տարի ամենաերկարն էր մրցույթի պատմության մեջ. այն ձգվում էր 265 մետր: Ավանդաբար կարմիր գորգի ողջ երկայնքով հավաքվում են լրատվամիջոցների տարբեր ներկայացուցիչներ, իսկ մասնակիցների համար այն առանձնահատուկ հարթակ է՝ փայլելու գորգի վրա և ցուցադրելու իրենց շքեղ արտաքինը: Արծվիկը կարմիր գորգի արարողությանը կրում էր հայազգի դիզայներ Ֆաինայի մոդելավորած զգեստը և հարցազրույցներում պարբերաբար նշում էր իր բարձր տրամադրության մասին:

Կարմիր գորգի ավարտին մասնակիցները բարձրացան կենտրոնի տանիքին, որտեղից էլ օդ բարձրացրին իրենց ազգային դրոշները:

OGAE Հայաստանը նույնպես ներկա էր այս իրադարձությանը և պատրաստել է բացառիկ տեսանյութ եվրատեսիլյան ամենաերկար կարմիր գորգից: Մենք հասցրեցինք զրուցել ավելի քան 10 մասնակիցների հետ, ովքեր իրենց բարեմաղթանքները և ողջույնները հղեցին հայ հանդիսատեսներին և եվրատեսիլյան երկրպագուներին, չմոռանալով կոչ անել քվեարկել իրենց երգերի օգտին։ Մենք զրուցեցինք Հայաստանը ներկայացնող մեր շատ սիրելի Արծվիկի հետ, ով շատ ոգևորված էր և փոքր ինչ հուզմունքով սպասում էր մայիսի 9-ին կայանալիք կիսաեզրափակչին։  Մեզ իր ջերմագին ողջույնները հղեց Կիրպոսի հայազգի ներկայացուցիչը՝ Հովիգը, ով Երևանի գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին նվիրեց մի փոքրիկ կատարում բոլորիս հայտնի «Երևանի սիրուն աղջիկ» երգից։ Հայերեն երգեցողությամբ աչքի ընկավ նաև, նախկինում Արծվիկի մարտահրավերը ընդունած Նավիբենդ խումբը Բելառուսից, ով ևս մեկ անգամկատարեց «Մաշինեն եկավ» երգը։

Իր ողջույններն ու շնորհակալությունը հղեց այս տարվա OGAE Poll-ի հայաստանյան հաղթողը հիասքանչ Ալման Ֆրանսիայից ով նույնպես սիրով կատարեց իր այս տարվա «Ռեքվիեմ» երգից մի հատված։ Եվ իհարկե մենք չէինք կարող բաց թողնել հնարավորությունը ևս մեկ անգամ շփվելու, մեզ արդեն շատ հարազատ դարձած, Գերմանիայի ներկայացուցիչ Լևինայի հետ։ Վերջինս նշեց,  որ  երբ իրեն հարցնում են իր տպավորություններից պրոմոարշավի ընթացքում այցելած երկների մասին, նա հիացմունքով է հիշում Հայաստան իր կատարած այցելությունը, առանձնահատուկ նշելով Եվրատեսիլի հայաստանցի երկրպագուների հետ ՕԳԱԵ Հայաստանի կազմակերպած հանդիուպմը։

Մեզ ողջույններ հղեցին նաև  Ավստրալիայի և Ավստրիայի ներկայացուցիչները. համապատասխանաբար՝ Իսաիային և Նաթան Թրենթը։ Հայաստանին և Արծվիկին հաջողություն մաղթեց մրցույթի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Կրիստիան Կոստովը Բուլղարիայից, ով պարզվեց, արդեն ավելի քան 3 տարի է ինչ ճանաչում է Արծվիկին։ Եվրատեսիլյան հայ երկրպագուներին իրենց ողջույնները  հղեցին նաև Ռոբինը՝ Շվեդիայից, Իմրին ՝Իսրայելից և Թամարա Գաչեչիլաձեն՝ հարևան Վրաստանից։

Դե ինչ, մեզ մնում է միայն ևս մեկ անգամ հաջողություն  մաղթել այս տարվա բոլոր մասնակիցներին։ Տոնե՛նք բազմազանությունը միասին և թող հաղթի արժանին։

Հեղինակներ՝ Խաչատուր Թովմասյան, Հայկ Խաչատրյան, Բագրատ Թովմասյան

Տեսանյութը՝ Վիկտոր Վիլկա ի Մենդես, Գարիկ Ավագյան

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, Featured, Interviews, News, OGAE, Special, Video|09.05.2017 3:42 am


canlı bahisbahis siteleri