Դեպի Եվրատեսիլը կմեկնարկի փետրվարի 19-ից

By

Ինչպես գիտենք այս տարի «Դեպի Եվրատեսիլ» նախընտրական փուլը ենթարկվել է ձևաչափային մի շարք փոփոխությունների։ Բացի նրանից, որ մասնակիցները ներկայանալու են իրենց իսկ երգերով, փոփոխվել է նաև մրցույթի անցկացման կառուցվածքը։ «Դեպի Եվրատեսիլը» այս տարի բաղկացած է լինելու երկու կիսաեզրափակիչներից և եզրափակչից։

Կիսաեզրափակիչներից յուրաքանչյուրում ընդգրկվելու են 10 մասնակիցներ, որոնցից եզրափակիչ կանցնեն միայն 5-ը։ 3 շուուների ընթացքում քվեարկելու են միջազգային ժյուրին և հեռուստադիտողը։

Առաջին կիսաեզրափակիչը կանցկացվի փետրվարի 19-ին, երկրորդը` փետրվարի 22-ին։ Եզրափակիչը տեղի կունենա փետրվարի 25-ին, որի ընթացքում էլ պարզ կդառնա, թե ով է լինելու Հայաստանի այս տարվա պատվիրակը  Եվրատեսիլ երգի մրցույթում։

Կիսաեզրափակիչներում ելույթների հերթականությունը պարզ կդառնա փետրվարի 12-ին։

Հիշեցնենք, որ Եվրատեսիլ 2018-ի կիսաեզրափակիչների բաշխման վիճակահանությունը արդեն տեղի է ունեցել, որի մասին մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

  • Share this post:
  • Facebook
  • Twitter
  • Delicious
  • Digg
Eurovision, National, News|31.01.2018 4:00 pm